?

Log in

Ողջո՜ւյն։
Խոսում է Լիլիթը, նույն ինքը՝ լեդի Դիլեմման, նույն ինքը՝ Լիլի Սամվելը, նույն ինքը՝ Ես։

Ուզում եմ ամփոփել տարին ինձ համար թանկ ու տաքուկ անկյունում, հին ու բարի ընկերներիս մոտ։
Ուզում եմ սկսել նրանից, որ կյանքը հետաքրքիր է։ Հետաքրքիր է ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր, հետաքրքիր է իր չար ու բարի կատակներով, իր վայրէջքներով ու վերելքներով, իր խելառ անակնկալներով։

2015-ն  ինձ համար հեղաշրջումների տարի էր։
Տեղին կլինի մեջբերել իմ սիրելի Մայր Թերեզայի խոսքերը, որ. «Ամբողջ կյանքում քո կառուցածը մեկ գիշերում կարող է քանդվել, կառուցի՛ր ամեն դեպքում»։ Շատ բան ունեի կառուցած, բայց հենց մի գիշերում քանդվեց։ Մասնավորապես քանդվեց պատրանքների ու չգոյության մի վիթխարի ամրոց, քանդվեց, որ կառուցեմ իմ ուզած իրականությունը՝ իրական արժեքներից, ոչ թե ուրիշների հրամցրածին համակերպվեմ։ Քանդվեց, որ հասկանամ մի կաթիլ ջրի արժանի մարդկանց պետք չէ շատրվաններ նվիրել, քանդվեց, որ ինքս ինձ ճանաչեմ Սահյանավարի ու բան չունենամ թաքցնելու։
Պատահական չէր նաև, որ ընկերներիցս մի լուսավոր էակ ինձ խորհուրդ տվեց կարդալ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» պատմվածքն ու կրկին պատահական չէր, որ ես այդ գրքում գտա իմ տողերը, որ. «...ամուսնական կյանքը երեք գործողությամբ պիես չէ, երեք միլիոն գործողությամբ պիես է, որ սկսվեց, էլ վերջ չկա, միակ փրկությունը կամ մահն է, կամ բաժանվելը։ Ես ատում եմ մահը, դրա համար էլ որոշեցի բաժանվել»։

... և հիմա իմ սիրտը, միտքն ու ձեռքն ազատ են։ Ազատությունն էլ է ազատ, բայց շտապեմ մեջբերել իմ սիրելի Մարկեսի խոսքերը, որ. «Կինն ամենասքանչելի հայտնությունն է, բայց նրան տիրելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք ջանալ»։
Հ.Գ- Այս երկրագնդի վրա գոյություն ունի մեկը, ում լինելիության մասին ես դեռ չգիտեմ, բայց Նա ապագայում դեռ կդառնա իմ այդքա՜ն երազած երեք երեխաների հայրը։ Ու ես վերջապես ուրիշների բալիկների համար երգելուց ու հոգեբան աշխատելուց բացի՝ իմ երեխաների խոպոպիկները կհոտոտեմ ու ոչ թե կաշխատեմ հոգեբան, այլ՝ մամա։

Այնպես որ՝ բարո՛վ ես գալիս, 2016: Դու ինձ ցույց տուր իմ բաժին սարերը և ես կշրջեմ դրանք։

Իմ սիրելի ընկերներ և ընթերցողներ, հրավիրում եմ ձեզ իմ անհատական բարեգործական ցուցահանդես-վաճառքին, որը նախաձեռնել եմ ինձ համար անչափ թանկ մի մարդու՝ ուսուցչիս՝ Արմենուհու համար, ով մոր պես է ինձ համար (Լիլի Սամվելին ծնունդ տվողը նա է):

Այսօր Արմենուհին ունի առողջական խնդիրներ և նրան անհրաժեշտ է ոտքի վիրահատություն. (Անհրաժետ գումարը 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ).
Ես հավատում եմ, որ միասին կարող ենք օգնել նրան ամուր կանգնել ոտքերի վրա և շարունակել կյանք տալ նոր գույների.

Հ:Գ- Ցուցահանդեսին ներկայացված են լինելու իմ կողմից ստեղծվող «ՇաԼի» զարդերն ու կտավներս.

Հավելեմ, որ զարդերի թե՛ նախորդ, թե՛ նոր տեսականին այդ երկու օրերի ընթացքում ներկայացված են լինելու զեղչված. Համեցեք գնումների, բարի գործ անելու և հաճելի ժամանակ անցկացնելու.


Սիրով Ձեր՝ lady-dilemma, նույն ինքը՝ Լիլի Սամվել :)
http://lilisamvel.com/

Այլ մանրամասներ տեսեք այստեղ՝ https://www.facebook.com/events/534160856738616/

5 տարի առաջ այստեղ գրանցվելուց չէի պատկերացնի, որ «Կենդանի Մատյան»-ում մտքերս շարադրելուն զուգընթաց՝ մատյանն էլ իմ կյանքում է գրառումներ անելու։
Չէի մտածի, որ տուն դարձած այս հարթակում մի օր պանդուխտ եմ դառնալու ու ամիսներով չմտնեմ։
Լավ է գաղտնաբառս չէի մոռացել։

Հիմա լրիվ հուշերի պահոց է, ամրոց է կողպեքված գրառումների։
Նոր ու անծանոթ ԿՄ-ցիներ են, հին ընկերներիցս քչերն են ակտիվ, դե իսկ ես վաղուց եմ ապաակտիվացած։
  Ու մեկ է, ամեն անգամ էստեղ արդեն որպես հյուր գալուց հաճելի ու բարի զգացողություններ եմ ունենում։

Հ.Գ- Լավն էիր, ԿՄ ջան, հիմա էլ ես լավը, բայց ավելի շատ հուշերի շվաքում։

Ողջո՜ւյն ընկերներ, հրավիրում եմ ներկա գտնվելու իմ անհատական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ երեքշաբթի, ժամը 14:00-17:00-ին Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում:

Սիրով ձեր` lady-dilemma :)

original

առաջին գունանկար

1,5 տարեկան զարմիկիս առաջին աբստրակտ նկարն է: Ամեն անգամ երբ անցնում էր մոլբերտիս կողքով մի քանի վրձին վերցնում քսում էր նկարներիս վրա, ես էլ որոշեցի տեսնել թե ի՞նչ կանի, եթե այդ վրձինները ներկոտ լինեն և սահեն սպիտակ թղթի վրայով:Դուք պետք է տեսնեիք ինչ հաճույքով էր նկարում. վրձինը խնամքով թաթախում գույների մեջ ու անկաշկանդ տարածում թղթի վրա... վերջում էլ սկսեց ձեռքերին նկարել:)))Լրիվ ինձ է քաշել Հայկիկս:)
IMG_7856

Վայրի Շագանակ

Սիրում եմ, որ մուսաս գալիս է... դրա շնորհիվ կամ զարդեր են ստեղծվում, կամ նկարներ, կամ բանաստեղծություններ....
Հ.Գ- երանի մի օր էլ դիպլոմայինի մուսան գար, գրեի վերջացնեի վերջապես:))

Վերջին շրջանի մուսայիս արդյունքը`

IMG_7647

IMG_7740

IMG_7707

Ամբողջը կարող եք տեսնել այստեղ` https://www.facebook.com/media/set/?set=a.448757398534493.1073741827.379385505471683&type=1

առանց քեզ մեծանում եմ...

Այսօր պոեզիայի միջազգային օրն է, և ես այն նշեցի Սևակ կարդալով...


ՈՐԴՈՒՍ

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:

Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,

Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
*
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
*
Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…
*
Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…
Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…
*Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

օրերից մի օր

Տեսնես կլինի մի օր, որ ինչ պիտի անեի օրվա ընթացքում` արած լինեմ օրվա վերջում
և որ ամենակարևորն է. տեսնես կգա այն օրը, որ "պիտիներ" չլինեն ու ինչ ուզեմ անեմ:))
IMG_7067

Հ.Գ- ...Ես չեմ կարող չներշնչվել
Իր այս արդար ճանապարհով
Աշխարհների առաջն ընկած
Իմ աշխարհով։
Հ.Սահյան
Վաղը Կոնգրես հյուրանոցում 11-18:30 կկայանա գարնանային նախատոնական ցուցահանդես` նվիրված կանանց գալիք տոներին:
Ցուցահանդեսին մասնակցելու եմ նաև ես և ներկայացնելու եմ իմ ձեռագործ կաշվե զարդերը.Collapse )

Եթե հետաքրքրեց` համեցեք: Մուտքն ազատ է: Մանրամասներն այստեղ` https://www.facebook.com/events/490175437710820/

Profile

Լիլիթ
lady_dilemma
lady_dilemma

Latest Month

December 2015
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner